Լուրեր
Նոր սարք ՈՒԱԿ-ում՝ Ventana Banch Mark HP. սարքի միջոցով կատարվող հետազոտությունների հնարավորությունների և արդյունքների մասին, մանրամասնում է Զարուհի Հարությունյանը. oncology.am
Հայտնի է, որ Վ.Ա.Ֆանարջյանի անվան Ուռուքաբանության ազգային կենտրոնը, վերջերս համալրվել է տարածաշրջանում իր տեսակի մեջ եզակի,ամերիկյան արտադրության Ventana Banch Mark HP սարքով:
Ի՞նչ է այն իրենից ներկայացնում և ինչի՞ համար է նախատեսված այս սարքը, մանրամասնում է Զարուհի Հարությունյանը:
– Հեռացված ուռուցքը, կամ բիոպսիայի արդյունքում վերցված նմուշը մշակվում է սարքի միջոցով: Այս սարքով հետազոտությունը հնարավորություն է տալիս ճիշտ ախտորոշել ուռուցքի տեսակը և ստանալ այլ մանրամասնություններ հիվանդության մասին: Սարքի ամենակարևոր առավելություններից են՝ բացառիկ որակը, որտեղ բացառվում է մարդկային գործոնը և հետազոտության կարճ ժամանակը:
Ventana Bench Mark ամերիկյան արտադրության սարքը լիովին ավտոմատացված համակարգ է, որը նախատեսված է իմունահիստոքիմիական և հիբրիդիզացիա in situ հետազոտությունների համար: Սարքը ավտոմատացված համակարգով կատարում է հյուսվածաբանական նմուշների մշակման բոլոր փուլերը՝ ընդգրկելով պարաֆինազրկումը, հակագեների դեմասկիրովկան, այնուհետև ներկումը հեմատոքսիլինով:
– Խոսենք, մասնավորապես, սարքի ընձեռած հնարավորությունների և առավելությունների մասին:
– Ventanan ապահովում է ստանդարտիզացիան և հետազոտությունների բարձր որակը: Բազմաֆունկցիոնալ այս սարքը թույլ է տալիս կատարել միաժամանակ կատարվող, և իրարից անկախ տարբեր հետազոտություններ:
Մեր կենտրոնում այս հետազոտությունները կատարվում են 2012թ-ից, սակայն մինչ օրս, ինչպես մեր կենտրոնում,այնպես էլ հանրապետության մյուս բուժհաստատություններում կատարվում էր ձեռքով. այսինքն՝ մանուալ եղանակով, որի ժամանակ կարևոր նշանակություն ունի, ինչպես մարդկային գործոնը, այնպես էլ արտաքին ազդակները (օդի ջերմաստիճանը, միջավայրի խոնավությունը և այլն):
Այս նոր սարքի միջոցով իրականացվող հետազոտությունների արդյունքում սխալվելու հավանականությունը հասցված է մինիմալի, առավելություններից մեկն էլ այն է, որ թույլ է տալիս հետազոտել միաժամանակ 20 հյուսվածաբանական նմուշներ, անկախ հետազոտվող հակամարմիններից: Հետազոտության ժամկետը կազմում է 4ժ 15ր, այսինքն մեկ աշխատանքային օրվա ընթացքում մենք հնարավորություն ունենք հետազոտել առնվազն 60 հյուսվածաբանական նմուշներ:
– Կա՞ն արդյոք հակացուցումներ, և ո՞ր դեպքերում կիրառելի չէ ախտորոշման այս մեթոդը:
– Իմունոհիստոքիմիական հետազոտության ցուցումը դնում է մորֆոլոգը, վիրաբույժը և քիմիաթերապևտը: Կարելի է ասել բացարձակ հակացուցումներ չկան այս հետազոտությունը կատարելու համար:
– Որքանո՞վ է արդյունավետ Ventana սարքիմիջոցով հիվանդության ախտորոշումը, և արդյո՞ք հիվանդը կարող է ակնկալել 100% արդյունք:
– Սարքը ապահովում է բացարձակ 100% որակ հետազոտվող հյուսվածաբանական նմուշների, բայց պետք է հաշվի առնել, որ վերջնական արդյունք տալիս է բժիշկը:
Մեր բաժանմունքի բժիշկները, ովքեր զբաղվում են իմունոհիստոքիմիական հետազոտություններով անցել են բազմաթի վերապատրաստումներ և ԱՊՀ երկրներում, և Եվպրոպական մի շարք երկրներում: Նրանք համարվում են բարձրորակ մասնագետներ, և լիարժեք տիրապետում են իրենց մասնագիտությանը:
– Արդյո՞ք ախտորոշման այս մեթոդը հասանելի է մեր քաղաքացիների համար:
Հաշվի առնելով իմունոհիստոքիմիական և հիբրիդրազացիայի հետազոտման կարևորությունը բուժման ռազմավարությունը ընտրելու համար՝ գինը շատ ավելի մատչելի է, քան Եվրոպայում կամ ԱՄՆ-ում:
Կարդացեք նաև
Ապրիլի 16-ին Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնում տեղի ունեցավ «Շարակցական հյուսվածքի համակարգային հիվանդություններ...
Նկարում Սերինեն է, ծնվելուց հետո 90 օր գտնվել է Էրեբունի ծննդատան նորածնային բաժանմունքում: Նա ծնվել է հղիության 25-րդ շաբաթում...
«Էրեբունին» հանրապետությունում որպես խոշոր, բազմապրոֆիլ և առաջատար բժշկական կենտրոն մշտապես արդիականացվում է, վերազինվում գերժամանակակից սարքավորումներով...
«Էրեբունի» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունք էր ընդունվել ծայրահեղ ծանր վիճակում, կրիտիկական ցուցանիշներով՝ գրեթե անգիտակից, բարձր ջերմությամբ...
Ուրախ ենք տեղեկացնել, որ «Նաիրի» ԲԿ-ի նյարդաբանության և նյարդավիրաբուժության բաժանմունքի ղեկավար Արման Պարգևի Հակոբյանը` որպես խոսնակ...
Օրերս Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնում մեկնարկել է վերապատրաստման ծրագիր՝ միջին բուժաշխատողների համար...
Մարտի 14-ին Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնում դասախոսությամբ հանդես եկավ...
Հերթական անգամ վերապատրաստման նպատակով Նեյրոանգիոգրաֆիայի տարածաշրջանային կրթական կենտրոնում են արտասահմանցի բժիշկները...
Օրեր առաջ ՄՄԱՊԳՀԿ է դիմել 30 տարեկան կին՝ գանգատվելով 1,5-2 ամիս չդադարող արյունային արտադրությունից սեռական ուղիներից...
«Էրեբունի» բժշկական կենտրոնի պոլիկլինիկայում այսուհետ գործելու է Դիաբետի դպրոց: Պոլիկլինիկայում հաշվառված հիվանդները պարբերաբար կմասնակցեն դասընթացների...
Պացիենտների և ծննդկանների անվտանգությունը Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնի կարևոր...
Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնում (ՄՄԱՊԳՀԿ) փետրվարի 7-ին կազմակերպվել է Ի․Մ․ Սեչենովի անվ․ Մոսկվայի առաջին...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- Հղիություն. 6-րդ ամիս
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Հղիություն. 1-ին ամիս
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն